amga.tv

Switch to desktop Register Login

Սկսվում է մարդասպան խոհարարի դատավարությունը

cook 3Միացյալ Նահանգներում սկսվել է 2009թ.-ի հոկտեմբերին կնոջը սպանած կալիֆորնիացի խոհարար Դեյվիդ Վինսի դատավարությունը, որի ժամանակ իրավապահներին նոր մանրամասներ են հայտնի դարձել: 49-ամյա Վինսը ոստիկաններին պատմել է, որ 39-ամյա կնոջը սպանել է պատահմամբ. ուղղակի կապկպել է կնոջը, իսկ հաջորդ օրը մահացած գտել նրան: Ինչ-որ պատճառով ես ուղղակի չարացա, - բացատրել է ամերիկացին: Վինսը պատմել է, որ մարմանդ կրակի վրա եփել է սպանված կնոջ մարմինը որպեսզի ազատվի հետքերից։ Այդ գործողությունը տեւել է 4 օր: Ենթադրաբար նա կնոջը եփել է իրեն պատկանող խորտկարանում, սակայն նրա գանգը պահել է՝ ասելով, որ դա միակ բանն էր, որից չէր ցանկանում ազատվել: Խոհարարի դուստրը, սակայն, հայտարարել է, թե հայրը կատակ է արել՝ ասելով, որ եփել է մորը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version