A+ A A-

Կալիֆոռնիայում կանգնել էր ատրակցիոնը

atraccion 3Կալիֆոռնիայի Բուենա-Վիստա քաղաքում գտնվող Knott's Berry Farm հանգստյան գոտու ատրակցիոններից մեկը երեկ երեկոյան շարքից դուրս է եկել, եւ մոտ երկու տասնյակ մարդ ավելի քան երեք ժամ կախված են մնացել 90 մետր բարձրությամբ վրա: Բուենա-Վիստայի ոստիկանությունը հայտնել է, որ ատրակցիոնից օգտվողներից ոչ ոք չի տուժել, եթե չհաշվենք վախը, որ այդ մարդիկ ապրել են տեւական ժամանակ օդում կախված մնալու հետեւանքով: Անսարքությունը տեղի է ունեցել երեկ ժամը 16:45-ին, իսկ երեք ժամ անց ուղղաթիռներով ժամանած օպերատորները դեռ նույն տեսարանն են արձանագրել: Միջադեպի հետեւանքով անմիջապես տարհանվել է զբոսայգին, իսկ այգու ղեկավարությունը հայտնել է, թե անսարքության պատճառը հանկարծակի միացած անվտանգության համակարգն է եղել, որն էլ անջատել է էլեկտրամատակարարումը: Այցելուների կյանքի համար սպառնալիք ստեղծած ատրակցիոնի անսարքության փաստով հետաքննություն է սկսվել: Knott's Berry Farm այգու պաշտոնական կայքում ասվում է, որ տվյալ ատրակցիոնը կարող է միաժամանակ սպասարկել 64 մարդու, բարեբախտաբար տեղերի մեծ մասը միջադեպի պահին ազատ են եղել:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < September 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 21 22 23
24 25 26 27 28 29 30

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel