amga.tv

Switch to desktop Register Login

Ստիպել են նկարահանվել պոռնո-ֆիլմում՝

lookelike 4Իրաքի նախկին բռնակալ Սադդամ Հուսեյնի նմանակ, եգիպտացի Մուհամմեդ Բաշիրը բրիտանական Daily Mirror պարբերականին պատմել է, թե ինչպես են նրան առեւանգել գրոհայինները եւ փորձել զենքի սպառնալիքի տակ ստիպել նկարահանվել պոռնո-ֆիլմում՝ Սադդամի դերում: Ըստ պարբերականի, նրան նախ հեռախոսով առաջարկել են 205 հազար ֆունտ ստեռլինգ, եւ այն բանից հետո, երբ բարեպաշտ մահմեդականը հրաժարվել է, նրան առեւանգել եւ ծեծի են ենթարկել: Այժմ եգիպտացին գտնվում է հիվանդանոցում: Նա այնքան է նման Իրաքի երբեմնի դիկտատորին, որ նախկինում մի քանի անգամ նրա վրա են հարձակվել իր հարազատ Ալեքսանդրիայում բնակվող իրաքցիները: Սադդամի նմանակի որդին տեղեկացրել է, որ իր ընտանիքը ոստիկանությունից պաշտպանություն է խնդրել հոր համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version