amga.tv

Switch to desktop Register Login

Ռիվերսայդում հասարակաց տուն են գտել

Angel 3Ռիվըրսայդ շրջանի շերիֆի ներկայացուցիչներն ութ մարդու են ձերբակալել, որոնք մեղադրվում են Մորենո-Վյալիի բնակելի թաղամասում հասարակաց տուն կազմակերպելու մեջ: 30-ամյա Անխել դե լա Ռոսային մեղադրանք է ներկայացվել 12000 Graham Street հասցեում ապօրինի հիմունքներով հասարակաց տուն պահելու համար: Մյուս ձերբակալվածների անունները չեն հաղորդվում: Ըստ ոստիկանների, իրենք նախ ձերբակալել են տանն աշխատող կնոջը, ապա դարանակալել եւ ձերբակալել են տուն այցելած անձանց, որոնց հետ աշխատել է որպես մարմնավաճառուհի ներկայացած գաղտնի գործակալը: Ոստիկանությունը գործողությունն իրականացրել է դեռ օգոստոսի 31-ին, սակայն այդ մասին միայն այսօր է հայտարարվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version