amga.tv

Switch to desktop Register Login

Լոս Անջելեսում ութ մարդ է վիրավորվել

metrob 4Առնվազն ութ մարդ է վիրավորվել Լոս Անջելեսի կենտրոնում, երբ մեքենայի վարորդն անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել Մետրո ավտոբուսին: Ավտոբուսն իր հերթին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: տեղական իշխանությունների փոխանցմամբ, սպիտակ Հոնդայի վարորդն ու ավտոբուսի յոթ ուղեւորներ վնասվածքներ են ստացել առավոտյան ժամը 5-ին տեղի ունեցած վթարի արդյունքում: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Թիվ 2 երթուղու ավտոբուսը ուղեւորվում էր դեպի հյուսիս Բրոդվեյով, երվ 2-րդ փողոցի խաչմերուկում Հոնդա մեքենան անցել է կարմիր լույսն ու բախվել: Լոս Անջելես շրջանի տրանսպորտի վարչությունը հետաքննություն է իրականացնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version