amga.tv

Switch to desktop Register Login

Հարձակումներ ԱՄՆ դեսպանատների վրա

ammmm 4Եմենի ոստիկանությունը կրակ է բացել մայրաքաղաք Սանայում ԱՄՆ դեսպանատան շենքը գրոհող ցուցարարների ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհվել է 1, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Դեսպանատան վրա մոտ 4 հազար ցուցարար էր հարձակվել: Կատաղած ամբոխը հրդեհել է դիվանագետների` մոտակայքում կայանած մեքենաները, ինչպես նաեւ կոտրել է դեսպանատան մի քանի պատուհաններ: Դեսպանատան աշխատակազմը, անվտանգության նկատառումներով, արդեն տարհանվել է ` տեղափոխվելով ավելի անվտանգ վայր: ԱՄՆ դեսպանատունը գրոհի է ենթարկվել նաեւ Թունիսում: Ամբոխին զսպելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է կիրառել: Պատճառը դարձյալ Մահմեդականների անմեղություն ֆիլմն է, որի պատճառով երեկ հարձակվել էին Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատան եւ Լիբիայի Բենղազի քաղաքում հյուպատոսարանի վրա, սպանել Լիբիայում ԱՄՆ դեսպա Քրիսթըֆըր Սթիվընսին: Եգիպտոսում այսօր էլ շարունակվել են բողոքի ակցիաներն ու զանգվածային անկարգությունները: Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումից հետո, Պենտագոնը Լիբիա է ուղարկել երկու ավիակիր՝ USS Laboon-ն ու USS McFaul-ը: Նավերը դեռ ոչ մի կոնկրետ հրաման չեն ստացել, սակայն լիովին մարտական պատրաստվածության են բերված՝ սպասելով նախագահ Բարաք Օբամայի հրամաններին: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version