amga.tv

Switch to desktop Register Login

Արեւմտյան Նեղոսի համաճարակի զոհերի թիվն աճում է

neros 4Արեւմտյան Նեղոսի համաճարակի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 118-ի: Ըստ մասնագետների գնահատման` նեկայիս համաճարակն ամենալուրջն է ԱՄՆ-ի պատմության մեջ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրանցվել է 2 հազար 636 հիվանդության դեպք ամերիկյան բոլոր նահանգներում` բացառությամբ Ալյասկայի եւ Հավայան կղզիների: Միայն վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վարակակիրների թիվն աճել է եռակի: Ամենից շատ դեպքեր գրանցվել են Թեքսըսում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դալլըսի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել: Քաղաքապետ Մայք Ռոլինգսը դիմել է նահանգի իշխանություններին` խնդրելով Դալլըսի շրջանում միջատասպան պատրաստուկներ տարածել մոծակների դեմ պայքարի համար: Արեւմտյան Նեղոսի համաճարակն առաջին անգամ հայտնաբերվել է 1937 թվականին Ուգանդայում: Դրա դեմ հակավարակ չի ստեղծվել: Համաճարակի գլխավոր տարածողները մոծակներն են, մահացությունը կազմում է 4 տոկոս: ԱՄՆ-ի տարածքում այդ համաճարակն առաջին անգամ գրանցվել է 1999 թվականին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version