A+ A A-

Հետապնդում Լոս Անջելեսի փողոցներով

hete 4Նախօրեին Լոս Անջելեսի հարյուրավոր բնակիչներ ականատեսն են դարձել աննախադեպ հետապնդման, որի ընթացքում կողոպտիչները գումարները նետել են իրենց ամենագնացի պատուհաններից: Շատերը հազիվ են փրկվել վրաերթի ենթարկվելուց, երբ փորձում էին հավաքել այդ գումարները: Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը սկսվել է Սանտա-Կլարիտայում: Զինված չորս կամ հինգ կողոպտիչները մտել են Bank of America-ի բաժանմունք, վերցրել գումարներն ու փորձել փախչել: Դրանից հետո ոստիկանները սկսել են հետապնդել նրանց Սիլմարով դեպի Սան Ֆերնանդո հովիտ: Հանցագործներին հետապնդել են մոտ 90 րոպե, որի ընթացքում նրանք պատուհանից թափել են փողերը` ազատվելով իրեղեն ապացույցներից միաժամանակ դիմելով այս քայլին` հետախուզությանը խոչընդոտելու համար: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են մարդիկ նետվում` հավաքելու դոլարները: Ի վերջո կասկածյալների մեքենան հայտնվել է խցանման մեջ, եւ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրանց եւ տեղափոխել ոստիկանատուն: Նույնիսկ այդ ընթացքում մի քանի անցորդներ փորձել են մեքենայից գումարներ գտնել, սակայն նրանց կանխել են ոստիկանները: Մարդիկ արդեն կողոպտիչներին անվանել են լոս Անջելեսի Ռոբին Հուդեր: Դա, սակայն նրանց չի փրկի, քանի որ կասկածյալներին զինված կողոպուտի մեղադրանք է առաջադրվել եւ շուտով նրանք կկանգնեն դատարանի առջեւ: հանցագործների անունները չի հաղորդվում: Իշխանությունները պահանջում են նրանցից, ովքեր գումար են գտել փողոցում, վերադարձնել այն և սպառնում են գտնել մեղավորներին` հսկողության տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ մի բնակչի մասին, ով վերադարձրել է գտնված գումարը:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < September 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel