amga.tv

Switch to desktop Register Login

Մեքսիկայում ձերբակալել են Էլ Կոսսին

mexxx 3Մեքսիկացի զինվորականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել El Golfo կարտելի ղեկավար Խորխե Էդուարդո Կաստիլյա Սանչեսին` Էլ Կոսս մականունով: Սանչեսը ձերբակալվել էր սեպտեմբերի 12-ին երկրի հյուսիսարեւելյան Տամաուլիպաս նահանգում՝ Թեքսըսի հետ սահմանից ոչ հեռու: Ոստիկանական գործողության մասին տեղեկություններ զինվորականները չեն հաղորդում: Խորխե Էդուարդո Կաստիլյա Սանչեսը հայտնի է նաեւ որպես Էլ Կոսս, El Golfo կարտելը գլխավորում է 2010-ից, այն բանից հետո, երբ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել էր կազմակեպության նախորդ ղեկավար Անտոնիո Գիլյենը:Սանչեսի կալանքը դարձավ մեքսիկական իշխանությունների արդեն երրորդ հաջող օպերացիան ընդդեմ El Golfo-ի բարձրաստիճան անդամների՝ 2012թ. սեպտեմբերից ի վեր: Ըստ տեղեկությունների, ձերբակալությունն անցել է առան բարդությունների, հանցագործը չի էլ փորձել դիմադրել: Նրան մեղադրում են թմրավաճառության, սպանությունների եւ փողերի լվացման մեջ, եւ Մեքսիկայում 2,3 միլիոն դոլար գլխագին էր նշանակվել: Նշենք, որ օրեր առաջ ձերբակալվել էր El Golfo-ի մեկ այլ պարագլուխ` Չաղլիկ մականունով Մարիո Կարդենաս Գիլյենը: El Golfo կարտելը Մեքսիկայի ամենահին հանցախումբն է, որն իր գործունեությունն սկսել է դեռ 1930-ականներից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version