amga.tv

Switch to desktop Register Login

Մեկնարկել է Հարսնաքարի գործով դատավարությունը

hanc 3Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է Հարսնաքար ռեստարանային համալիրում կիրառված բռնությունների հետեւանքով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով դատավարությունըԱմբաստանյալի աթոռին են հայտնվել վեց անձինք` Նեմեց Ռուբո մականունով հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ եւ նրան պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրի աշխատակիցներ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնք հունիսի 17-ին դաժան ծեծի էին ենթարկել ռազմական բժիշկների: Հունիսի 29-ին գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել էր մայոր Վահե Ավետյանը: Այսօրվա նիստում ներկայացրել են ամբաստանյալներին: Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժել է դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը, ապա հետաձգել նիստը մինչեւ սեպտեմբերի 24-ը, քանի որ Արման Խաչատրյանը փաստաբան չի ունեցել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version