amga.tv

Switch to desktop Register Login

Սիրիայում հայեր են զոհվել

haaa 3Երեկ Երեւան-Հալեպ չվերթով Սիրիա մեկնած եւ Հալեպի օդանավակայանից տուն վերադարձող 4 ազգությամբ հայեր զոհվել են, 13-ը՝ վիրավորվել Սիրիայի ապստամբների կրակահերթերի տակ ընկնելով: Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, զոհվել են Հարութ Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը, Հրաչ Պեպեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը: Եւս 13 հայերի տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներին չի հաջողվել փրկել մի հայուհու կյանքը, իսկ մյուսների վիճակը կայուն ծանր է: Հայտնի է, որ նրանք Երեւանից մեկնել էին Հալեպ եւ շարասյունով փորձում էին մտնել քաղաք, սակայն ընկել են ապստամբների կրակահերթերի տակ: Իսկ երեկոյան գնդակոծման հետեւանքով զոհվել է Ժորժ Թոփալակյանը։Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version