A+ A A-

Մագնատը 40 միլիոն կստանա իրեն վարկաբեկողից

magnat 4Ամերիկյան խաղային մագնատ Սթիվ Ուինը դատարանի միջոցով եւս 20 միլիոն դոլարի փոխհատուցման է հասել՝ իր հասցեին զազրախոսության դիմաց: Ավելի վաղ նա արդեն մեկ անգամ ստացել էր 20 միլիոն դոլարի փոխհատուցում: Նման որոշում կայացրել է Լոս Անջելեսի ատենակալների դատարանը: Տուգանքը նշանակվել է ոչ թե տուժող կողմի կորուստների փոխհատուցման համար, այլ որպես պատասխանատուի նկատմամբ պատժամիջոց: Reuters-ի փոխանցմամբ, Սթիվ Ուինին այդ գումարը վճարելու է Girls Gone Wild շոու խմբի հիմնադիր Ջո Ֆրանսիսը: Ֆրանսիսը մի քանի տարի առաջ Ուինի խաղատներից մեկին 2 միլիոն դոլար էր պարտք, հայտարարել էր, որ Ուինը ծրագրել էր սպանել իրեն: Ուինը դատարանին համոզել է, որ իր սուտ հայտարարությամբ Ֆրենսիսը իր հեղինակությանը վնաս է հասցրել: Ջո Ֆրանսիսը որպես վկա բերել էր երաժիշտ Քուինսի Ջոնսին, սակայն վերջինս նշել էր, թե ոչնչից տեղյակ չէ: 70-ամյա Սթիվ Ուինը աշխարհի ամենահարուստ խաղային մագնատներից է: 2012թ. առաջին քառորդում նրա ընկերության շահույթը կազմել է 1,3 միլիարդ դոլար 

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < September 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel