amga.tv

Switch to desktop Register Login

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ խորը հակասություններ կան

lllllav 5ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը հայտարարել է, որ խորը հակասություններ կան Ռուսաստանի միջեւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցի շուրջ, ասելով, որ ինքը կշարունակի համոզել Մոսկվային՝ միանալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա գործադրվող միջազգային ճնշմանը։ Associated Press-ի փոխանցմամբ, Քլինթընը Ամենամյա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է. -Միացյալ Նահանգները համաձայն չեն Ռուսաստանի՝ Սիրիայի հետ կապված դիրքորոշման հետ: ԱՄՆ-ի պետքարտուղարը եւս մեկ անգամ նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է պաշտպանել սիրիական ընդդիմությանը: Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի՝ Ասիայում ունեցած կարեւոր եւ պատասխանատու դերը  եւ պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version