amga.tv

Switch to desktop Register Login

Իսպանիան վտարել է ապօրինի ներգաղթյալների

marrr 4Իսպանիայի եւ Մարոկկոյի անվտանգության ուժերը ապօրինի ներգաղթյալների տեղահանման գործողություն են իրականացրել գիշերը: Ավելի վաղ մոտ 80 մարդ, հասարակածային Աֆրիկայից, ափ էին իջել Ալուսեմաս կղզիներում, որ պատկանում են Իսպանիային, սակայն գտնվում են Մարոկկոյի ափից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա: Բոլոր ներգաղթյալներին ձերբակալել են իսպանական իշխանություններն ու հանձնել Մարոկկոյի ոստիկաններին: Պաշտոնական Մադրիդը շնորհակալություն է հայտնել մարոկկացի գործընկերներին, սակայն խոստովանել է, որ սահմանին իրավիճակը վերահսկելն ավելի է բարդանում: Իսպանիայի արտգործնախարար Մանուել Գարսիա_մարգալլոն կարծում է, որ տեղի ունեցածի ետեւում կանգնած է միջազգային մաֆիան, որը մարդկանց վաճառքով է զբաղվում: Նա կոչ է արել եվրոպական գործընկերներին արագ կերպով զբաղվել սահմանների ամրապնդման եւ ներգաղթի քաղաքականությամբ: Անցած հանգստյան օրերին մի խումբ աֆրիկացիներ փորձել են Իսպանիա ներթափանցել Մելիլից եւ մի քանիսին դա հաջողվել է: Չնայած մետաղական արգելապատնեշների կրկնակի շարքերին, որոնք կառուցված են այդ հատվածում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version