amga.tv

Switch to desktop Register Login

Հալեպում մարտերը շարունակվում են

Aleppo 5Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Հալեպում մարտերն ավելի են ահագնանում: Սիրիական զորքերը զանգվածային հարվածներ են հասցնում այսպես կոչված Սիրիական ազատ բանկի գրոհայինների դիրքերին: Կիրառվում են հրետանի եւ ուղղաթիռներ: Քաղաքում բազմաթիվ շենքեր վնասված են: Իշխանությունները խոստացել են 10 օրում վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը: Հազարավոր պահետսազորայիններ կրկին բանակ են զորակոչվել: Ընդդիմության տվյալներով, հիմնական մարտերն ընթանում են Հալեպի արվարձաններում, կողմերը լուրջ վնասներ են կրում, զոհվել են տասնյակ բնակիչներ: Քաղաքում պարենի սուր պակաս է զգացվում

Հալեպում եւ Դամասկոսում մարտական գործողությունների սրումը հումանիտար աղետի կարող է վերճել: ՄԱԿ-ի տվյալներով, երկրից արդեն օգոստոսին 100 հազար մարդ է փախել, իսկ փախստականների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար

Փախստականների թվի աճը քննարկվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպմանը: Մաուրերը մտադիր է կարմիր մահիկի հետ ծրագիր սկսել` ռազմական գործողություններից առավել տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու հարցում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version