amga.tv

Switch to desktop Register Login

Ինքնասպանություն Երեւանում

shamsh 6Այսօր` սեպտեմբերի 4-ին, Ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Նարդոսի 2-րդ նրբանցքի բնակիչ եւ հայտնել, որ իր տղան` 33-ամյա Գեւորգ Հարությունյանը, երեկվանից տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Մինչ ոստիկանները քննություն կկատարեին, ահազանգ է ստացվել, որ Քրիստափորի փողոցի վրա գտնվող Ջրմուղի հարեւանությամբ գտնվող ծառերի մեջ մի երիտասարդ է կախվել: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ երիտասարդը Գեւորգ Հարությունյանն է: Նրա հարազատները հայտնել են, որ երիտասարդն օրեր առաջ, ինքնասպանության նպատակով, կտրել է իր ձեռքի երակները, ինչի առթիվ Ոստիկանության էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվել: Ոստիկանությունը պարզում է ինքնասպանության հանգամանքները:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version