amga.tv

Switch to desktop Register Login

Ախթալայում լարված իրավիճակ է

akhtala 5Լոռու մարզի Ախթալա քաղաքում իրավիճակը շարունակում է թեժանալ: Երեկ հայտնել էինք, որ մանկապղծության համար ազատազրկված Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Լեռնահարստացուցիչ գործարանի անվտանգության պետ, Բոդոլ մականունով Արսեն Չիթչյանը ընկերների հետ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հայրական տան վրա, վնասել տունն ու մեքենան: Չիթչյանը դրանից հետո փախուստի էր դիմել: Պարզվել է, որ ավելի ուշ քաղաքապետի եղբայրը` Կարեն Խաչիկյանը այլ անձանց հետ գնացել է Արսեն Չիթչյանի տուն եւ դաժան ծեծի ենթարկել մորը`Նինա Չիթչյանին, հորը` Բենիկ Չիթչյանին, տատուն եւ քրոջը: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արսեն Չիթչյանի եւ նրա ընկերոջ` Էդգար Հախվերդյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նշենք, որ Ախթալայի քաղաքապետն ու եղբայրները հանրապետական կուսակցության անդամ են, իսկ ավագ եղայրը` Վազգեն Խաչիկյանը` նախկին պատգամավոր է, սոցիալական ապահովության հիմնադրամի ղեկավարը, ում աշխատանքից ազատել էին խոշոր յուրացումների համար

 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version