amga.tv

Switch to desktop Register Login

Վնասազերծել են թմրավաճառների

arrrrest 3Դաշնային գործակալները ձերբակալել են 17 թմրավաճառների Լոս Անջելեսի ողջ տարածքում` վնասազերծելով մեքսիկական կոկաին, հերոին եւ մետամֆետամին տարածող ցանցը: Դաշնային դատախազության ներկայացուցիչ Թամ Մրոզեկը հայտնել է, որ հետաքննություն է իրականացվել 43 մարդու նկատմամբ, թմրանյութեր են հայտնաբերվել Վեն Նայսի թակոյի ճաշարանում, Նորթ Հալիվուդի ավտոսպասարկման կետում: 17 մարդ կալանավորվել է, չորսը հետախուզման մեջ է, եւս 22-ի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է: Կասկածյալների մեծ մասը մեքսիկացիներ են: Ոստիկանության հատուկ գործողությունը արդյունք էր Մաքսային եւ սահմանապահ ծառայության կողմից իրականացված 10 ամիս տեւած քննության: Ոստիկանները հարցաքննել են Նորթ Հալիվուդի Campos Auto Repair ավտոսպասարկման կետի սեփականատիրոջը` 41-ամյա Հերարդո Սելիս Գայտանին: Վերջին երեք ամսում գործակալներն առգրավել են 135 ֆունտ մետամֆետամին, 15 կգ կոկաին, 1 ֆունտ հերոինի խառնուրդ եւ 100 հազար դոլար կանխիկ փող:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version