amga.tv

Switch to desktop Register Login

Հայրը շփոթել է որդուն եւ սպանել նրան

kapik 9Հարավային Նեպալի գյուղացիներից մեկը կրակել է իր 12-ամյա որդու վրա՝ վերջինիս դնելով կապիկի տեղ, որ փորձում է թալանել իր այգին: Agene-France-Presse-ի փոխանցմամբ, երեխան մագլցել է ծառը մակականերին որսալու նպատակով, որոնք իսկական տհաճություն են դարձել ընտանիքի համար: 55-ամյա մարդը տեսնելով երեխային ծառի վրա՝ կարծել է այդ կապիկներից է եւ կրակել: Երեխան տեղում մահացել է: Նախնական հետքննությունը ցույց է տալիս, որ հայրն իրոք տեղյակ չի եղել, որ երեխան եգիպտացորենի դաշտ է գնացել մակականեր որսալու նպատակով: Նեպալում 3 տեսակի կապիկներ գոյություն ունեն, որոնք սրբություն են համարվում եւ գյուղացիները սովորաբար փորձում են վախեցնել նրանց՝ ատրճանակով օդ կրակելով, առանց կենդանուն վնաս պատճառելու: Ես իմ սխալը հասկացա միայն այն ժամանակ, երբ տղաս ծառից ցած ընկավ,- ասել է հայրը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version