Created on Friday, 24 August 2012 01:15
2012 թվականի առաջին ութ ամսում Չինաստանի ընկերություններն ԱՄՆ-ի միաձուլումների եւ կլանումների շուկայում կնքել են 7,8 միլիարդ դոլարի գործարքներ: Գործարքների ծավալը դարձել է ռեկորդային ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական հարաբերությունների ողջ պատմության ընթացքում: Կլանումների շուկայում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ խոշորագույն գործարքը դարձել է Dalian Wanda կորպորացիայի կողմից ԱՄՆ-ի կինոթատրոնների խոշորագույն ցանցերից մեկի՝ AMC Entertainment-ի գնումը: Ներդրումների գումարը կազմել է 2,6 միլիարդ դոլար: Ինչպես պարզաբանել են Credit Suisse-ում, Չինաստանն արտասահմանում փող է ներդնում էներգետիկական նախագծերում, քանի որ դժվարություններ է կրում նավթի եւ գազի պակասությունից: Նշենք, որ Շվեյցարիայի այս բանկը խորհրդատվություններ է տալիս ԱՄՆ-ում չինացի ներդրողների ավելի քան կեսին: