amga.tv

Switch to desktop Register Login

9/11-ի գործով լսումները հետաձգվել են փոթորկի պատճառով

2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպիչների գործով նախնական լսումները հետաձգվել են փոթորկի սպառնալիքի պատճառով: sept 1Այզիկ արեւադարձային փոթորիկը, որ մոլեգնում է Կարիբյան ծովում, շուտով հասնելու է առաջին աստիճանի վտանգավորության: Օդերեւութաբանների կանխատեսումներով, այսօր երեկոյան այն կհասնի Կուբայի արեւելքում՝ Գուանտանամոյում գտնվող ԱՄՆ-ի ռազմական պահեստին: Փոթորկի սպառնալիքից ելնելով` զինվորականները պատրաստվել են արտակարգ իրավիճակի: Աշխատակազմի մի մասը լքել է կղզին: Զինվորականների հետ բազայում մնացել է 168 բանտարկյալ` ներառյալ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ կասկածվող Հալիդ Շեյխ Մոհամմեդը: Մոհամմեդի եւ նրա 4 հավանական հանցակիցների դատի նախնական լսումներն արդեն հետաձգվել էին մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա պատճառով: Թե որ օրն են նշանակվել լսումները` դատավորը չի բարձրաձայնել: Նախնական լսումները պիտի տեւեն ընդամենը 6 օր: Օդերեւութաբանների կանխատեսումներով, քամու արագությունը կարող է գերազանցել ժամում 120 կիլոմետրը: Տարերքի հարվածին պատրաստվում են Հաիթին, Պուերտո Ռիկոն, Վիրգինյան կղզիները, ապա Այզիկն ուղեւորվելու է Ֆլորիդա, որտեղ կարող է խափանել Հանրապետականների համագումարը, որ կայանալու է օգոստոսի 27-ին, Թամփայում։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version