A+ A A-

Քարոզարշավը շարունակվում է, մեղադրանքները` թեժանում

obama rommm 5ԱՄՆ-ին անհրաժեշտ է կրթական հզոր համակարգ, որը վերահսկվում է ծնողներին կողմից եւ կենտրոնացած է ունակություններ ձեռք բերելու վրա: Այդ մասին հայտարարել է հանրապետական փոխնախագահի պաշտոնում առաջադրված Փոլ Ռայընը Վիրջինիա նահանգում ընտրողների հետ հանդիպմանը: Ռայանը նշել է նաեւ այլ քայլերի մասին, որոնք ինքն ու իր գործընկեր, հանրապետականների նախագահական հնարվոր թեկնածու Միթ Ռամնին նախատեսում են ձեռնարկել՝ ԱՄՆ-ում միջին դասն ուժեղացնելու նպատակով: Ռայանը նաեւ մեղադրել է նախագահ Օբամային Մեդիքեր համակարգից միլիարդավոր դոլարներ դուրս բերելու մեջ՝ նախագահի կողմից առաջադրված առողջապահական ծրագրի ֆինանսավորման նպատակով: Նախագահ Բարաք Օբաման էլ իր քարոզարշավը շարունակել է Նեւադա նահանգում: Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգների բյուջեում կատարվող կրճատումները մեծ վնաս են հասցնում ուսուցիչներին եւ աշակերտներին, իսկ հանրապետականների կողմից կառավարական ծախսերի նվազեցումը է՛լ ավելի մեծ վնաս կհասցնեն նրանց: Նրա խոսքով, ուսումնական նոր տարվա սկզբին պետական դպրոցներում ուսուցիչները կվերադառնան չափազանց մեծ թվով աշակերտներ ունեցող դասարաններ: Ըստ Օբամայի, նման իրավիճակի համար պատասխանատվություն են կրում ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականները, ներառյալ որպես հանրապետականների փոխնախագահի թեկնածու վերջերս առաջադրված Փոլ Ռայընը, որոնք արգելափակել են նահանգների կողմից ուսուցիչներին աշխատանքից հեռացումը կանխող օրենքի ընդունումը: -Հանրապետականների կողմից կրթության ոլորտին ուղղվող գումարների կրճատումն ազնիվ չէ մեր երեխաների նկատմամբ, - ասել է Օբաման:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel