amga.tv

Switch to desktop Register Login

Սիրիական Իդլիբ նահանգում ռումբեր են պայթում

idlib 8Իդլիբ նահանգի բնակավայրերը, Դամասկոսի արվարձաններն ու Դաել գյուղը Դերաա քաղաքի մերձակայքում այսօր առավոտյան դարձել են ռազմական գործողությունների իսկական թատերաբեմ: Սիրիական բանակը ռմբահարվածներ է հասցրել ուղղաթիռներից: Դամասկոսի արվարձաններում կրակ է բացվել տանկերից: Կառավարական ուժերի եւ ապստամբների դիմակայությունը մեկ օրում տարել է մոտ 200 մարդու կյանք: Ինտերնետային կայքերում զետեղված տեսագրությունների իսկությունը միջազգային լրատվական գործակալությունները չեն կարողանում հավաստել: Հալեպում եւս մարտեր են ընթանում: Ինչպես հաղորդում է պաշտոնական Դամասկոսը, կառավարական ուժերը գրոհայիններից մաքրել են քրիստոնեական թաղամասերը: Հայկական թաղամասերն ամբողջությամբ անցել են սիրիական բանակի վերահսկողության տակ: տեղական հիվանդանոցներ բազմաթիվ վիրավորների են տեղափոխել: Բարեբախտաբար Հալեպում հայերի շրջանում զոհեր չկան: Սիրիայում մեկուկես տարվա բախումների ընթացքում սպանվել է ավելի քան 18 հազար մարդ: Դիվանագիտական ճակատում եւս ամեն ինչ հանգիստ չէ: Ռուսաստանը նախօրեին հայտարարել է, թե չի հավատում, որ Սիրիան քիմիական ուժ կարող է կիրառել: Արեւմուտքն էլ մտավախություն ունի, որ զենքը կհայտնվի Հըզբոլլահի ձեռքը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version