amga.tv

Switch to desktop Register Login

Փոթորիկը սպառնում է հանրապետականների համագումարին

isaak 8Օգոստոսի 21-ին Ատլանտյան Օվկիանոսում ձեւավորված Այզիկ ցիկլոնն ուղղություն է վերցրել դեպի Ֆլորիդա նահանգ, ուր այս ամսվա վերջին նախատեսված է հանրապետականների համագումարը: Փոթորիկների կանխատեսման ազգային կենտրոնի տվյալներով՝ Այզիկը համեմատաբար դանդաղորեն է առաջ շարժվում, այսինքն՝ այն Ֆլորիդա կհասնի այս շաբաթվա վերջում՝ հենց այն ժամանակ, երբ նախատեսված է հանրապետականների համագումարը: Օդերեւութաբանները չեն բացառում, որ Այզիկը կարող է ուժեղանալ Կարիբյան շրջանում: Ըստ մասնագետների՝ հնարավոր չէ հստակ որոշել ցիկլոնի ուղղությունը, բայց Ֆլորիդայում նախազգուշական միջոց ձեռնարկելն անհրաժեշտ է: Որպես փոթորկի ձեւավորման կենտրոն՝ նշվում է Գվադելուպե վայրը: Օգոստոսի 27-30-ը կայանալիք համագումարի ընթացքում հանրապետականները Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռամնիին պաշտոնապես առաջադրելու են նախահագական ընտրություններում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version