amga.tv

Switch to desktop Register Login

Ահաբեկչություններ Իրաքում

iraqqq 9Օգոստոսի 17-ին Իրաքում տեղի ունեցած ահաբեկությունների ալիքին զոհ են գնացել ամենաքիչը 90 մարդ, ավելի քան 250 մարդ վրավորվել է: 15 քաղաքներում որոտացել են ականապատ մեքենաների եւ ինքնաշեն ռումբերի պայթյուններ: Միայն Բաղդադում զոհվել է 26 մարդ: Փորձագետները կարծում են, որ զինյալների գործողությունները հստակ կանոնակարգված են եղել: Առավոտյան երկու ռումբ է պայթել Բաղդադում եւ Սադրեյում: Օրվա մեջ մեքենա է պայթել Կիրկուկում: Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, երկրոդ պայթյունն է որոտացել: Երեկոյան զինյալները հարձակվել են Միշադ քաղաքի ամերիկյան անցակետերի վրա: Այնուհետեւ ես մեկ ահաբեկչություն է տեղի ունեցել իրաքյան մայրաքաղաքում. ռումբը տեղադրված է եղել պաղպաղակի խանութի մոտ: Տուժածների մեջ շատ է երեխաների թիվը: Դեռեւս ոչ մի արմատական խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը: Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից 7 ամիս անց այս պայթյունների շարքը դարձել է ահաբեկիչների ամենախոշոր գործողությունները: Իրաքում օգոստոսի սկզբից բռնությունների զոհ է դարձել արդեն 198 մարդ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version