Logo

Ներգաղթյալներ կարող են ստանալ երկու տարվա տարկետում

nergarth 4Մոտավորապես 1,7 մլն ապօրինի ներգաղթյալներ կարող են ստանալ երկու տարվա տարկետում եւ նախագահ Բարաք Օբամայի առաջարկած ծրագրի շնորհիվ խուսափել արտաքսումից վճարելով $465։ Ծրագիրը կսկսի գործել օգոստոսի 15-ից: Ներկա դրությամբ ապօրինի ներգաղթյալները պատրաստվում են փաստաթղթեր ներկայացնել արտաքսման հետաձգման համար: Նախատեսվում է, որ ընտրվածները կարող են աշխատանքի թույլտվություն ստանալ եւ ապրել ԱՄՆ-ում` չվախենալով արտաքսումից: Բացի այդ՝ նրանք կարող են օգտվել սոցիալական ապահովագրման, վարորդական իրավունք ստանալու եւ կրթության համար ֆինանսական օգնություն ստանալու իրավունքներից: Ծրագիրը տարածվում է այն երիտասարդների վրա, ովքեր ծնողների հետ եկել են ԱՄՆ վաղ հասակում: Օբամայի վարչակազմն ավելի վաղ արտաքսել էր 1,2 մլն մարդու:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.