amga.tv

Switch to desktop Register Login

Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա

Obammma 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է մարսագնաց Curiosity-ի վայրէջքը եւ այն ղեկավարող գիտնականներին կատակով դիմել անհապաղ զանգել իրեն, եթե այնտեղ հայտաբերվի ցանկացած այլմոլորակային: Associated Press-ի փոխանցմամբ, նա Մարս ուղեւորված սարքի վայրէջքն անվանել է շշմեցուցիչ եւ նշել, որ այն գրավել է միլիոնավոր մարդկանց ուշադրությունը: -Եթե դուք իրականում կապ հաստատեք Մարսի բնակիչների հետ, խնդրում են, անհապաղ ինձ տեղյակ պահե'ք,-ասել է նախագահը: Օբամայի խոսքով, իր ափսեում շատ ու շատ այլ իրեր կան, սակայն այս նորությունը կզբաղեցնի ամենակարեւոր տեղը, եթե նույնիսկ դա լինի մանրէ: Հիշեցնենք, որ վերջերս NASA-ի Curiosity մարսագնացը, որը Երկրից կատարած 18-ամսյա թռիչքից հետո հաջողությամբ վայրէջք էր կատարել Կարմիր մոլորակի Գեյլ խառնարանում, Երկիր է փոխանցել Մարսի առաջին գունավոր լուսանկարները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version