amga.tv

Switch to desktop Register Login

Հալեպում վնասվել է հայկական պատմական շինություն

Beriothem 1Հալեպում վնասվել է հայկական պատմական շինություններից մեկը: Ականանետից արձակված արկ է ընկել Հալեպի հին քաղաքի տարածքում` Ջդայդե թաղամասում` վնաս հասցնելով Բերիո Հայոց թեմի առանորդարանի շենքին: Արկի բեկորներից կոտրվել են շենքի ճակատային մասին ապակիները: Հասցվել է միայն նյութական վնաս: Սպասավորներից ոչ ոք չի տուժել: Հալեպի լրատվական ցանցը ավելի ուշ հայտարարություն է տարածել, որով խնդրել է չանհանգստանալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, թե Բերիո թեմի ազգային առաջնորդարանը ռմբակոծումի ուղղակի թիրախ չի դարձել, այլ մոտակա թաղամասերում տեղի ունեցած ռմբակոծությունների հետեւանքով վրիպած ռումբի բեկորներ են հասել առաջնորդարանի շենքը եւ կոտրել պատուհանների ապակիները: Ըստ հայտարարության հեղինակների, Ազգային առաջնորդարանը ապահով վիճակում է։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version