amga.tv

Switch to desktop Register Login

Ջորջ Սորոսն ամուսնանում է

Soross 4Ամերիկացի հայտնի գործարար եւ մեկենաս Ջորջ Սորոսը պատրաստվում է նորից ամուսնանալԻր 82-ամյակի արարողության ժամանակ նա խոստովանել էոր արդեն նշանադրվել է 40-ամյա Տամիկո Բոլտոնի հետ: Reuters-ի փոխանցմամբ, սՍա լինելու է Սորոսի երրորդ, նրա ընտրյալի` երկրորդ ամուսնությունը: Գործարարի ընկերների խոսքով` Սորոսն ու Բոլտոնը ծանոթացել են 2008թ-ին: Հարսնացուն, ով նախկինում զբաղվել է համացանցով սննդային հավելանյութերի վաճառքով, ներկայումս օն-լայն յոգայի պարապմունքներ առաջարկող ընկերության ղեկավար է: Սորոսն արդեն հարսնացուին նվիրել է ամուսնական մատանի` պատրաստված վարդագույն ոսկուց` Graff ընկերության անդամանդով եւ պլատինե շրջանակով: Ամուսնության օրվա մասին չի հաղորդվում: Նախորդ ամուսնություններից Սորոսը 5 երեխա ունի:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version