Created on Friday, 10 August 2012 03:24 Written by AMGA TV
The Washington Post-ի փոխանցմամբ, Վաշինգթոնի բնակիչը համացանցի միջոցով պլազմային հեռուստացույց է պատվիրել, բայց փոխարենն ստացել է հարձակողական կիսաավտոմատ հրացան: Սեթ Հորվիցը Amazon-ի միջոցով 39 դյույմանոց հեռուստացույց է պատվիրել: Առաքողը կնքված ոչ մեծ արկղ է բերել եւ թողել դռան տակ: Ամենասկզբից Հորվիցին զարմացրել է արկղի փոքրությունը, իսկ երբ այն բացել է, ներսում հայտնաբերել է Sig Sauer SIG716 հրացան: Հորվիցը զանգահարել է ոստիկանություն եւ պատմել կատարվածը: Նրա տուն ժամանած իրավապահները առգրավել են զենքը: Ոստիկանությունն արդեն սկսել է դեպքի բոլոր հանգամանքների քննությունը: Միաժամանակ, ինչպես պատմել է Հորվիցը, նախորդ շաբաթ պատվիրված հեռուստացույցն այդպես էլ չի ստացվել: