amga.tv

Switch to desktop Register Login

Սիրիայում հարձակվել են հայաբնակ գյուղի վրա

kesab 4Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի Դյուզաղաջ գյուղի բնակչությունը գիշերը հայտնվել է օրհասական վիճակում: Այն դեպքում, երբ սիրիական կառավարական ուժերը հիմնականում հարավում էին, ընդդիմությունը հարձակվել է հայկական գյուղին մերձակա Ֆրընլըխ զինվորական հենակետի վրա: Կանանց եւ երեխաներին հասցրել են տեղափոխել Քեսաբի այլ գյուղեր, իսկ տղամարդիկ անցել են դիմադրության: Թուրքիայի սահմանին գտնվող Դյուզաղաջի բնակչության մեջ միայն մի քանի ընտանիք է այլազգի: Հայերի դիմադրության ընթացքում կառավարական ուժերը հասել են մարտերի տեղանքը, չեզոքացրել ապստամբներին եւ դիրքավորվել թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Մարտերի ընթացքում 3 զինվոր եւ մեկ քաղաքացիական անձ է զոհվել: Զոհերի թվում հայեր չկան: Զոհված անձը ալաուի մուսուլման էր, սակայն շատ լավ տիրապետել է հայերենին: Դյուզաղաջում ներկայում բնակվում է 45 ընտանիք, որոնցից 20-ը հայեր են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version