amga.tv

Switch to desktop Register Login

Նորվեգիայում հարյուրավոր մարդիկ են տարհանվել

Նորվեգիայի արևելյան շրջաններում «Ֆրիդա» փոթորկի հետևանքով ջրասույզ են եղել մի շարք բնակավայրեր, պատճառ դարձել սողանքների: Մի քանի հարյուր մարդ է տարհանվել: Այս մասին հաղորդում է Agence-France-Presse-ը՝ վկայակոչելով նորվեգական լրատվամիջոցներին: Բնության տարերքի հետևանքով փակ են մի շարք ավտոճանապարհներ, խաթարվել է մի քանի քաղաքների միջև երկաթուղային կապը, ճանապարհներին բազմաթիվ ավտովթարներ են գրանցվել: Տարերքի էպիկենտրոնում հայտնված քաղաքներում ջրի բարձրությունը, ականատեսների վկայությամբ, արագորեն բարձրացել է: Օդերևութաբանների կանխատեսմամբ` եղանակային վատ պայմանները շուտով կնահանջեն:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version