amga.tv

Switch to desktop Register Login

Մեկ կգ կոկաին մեքենայի միջից Գլենդելում

Ոստիկանությունը մեկ կիլոգրամ կոկաին է հայտնաբերել մեքենայում եւ ձերբակալել կասկածյալներից մեկին: Գլենդելի ոստիկանության սերժանտ Թամ Լորընցի խոսքով, երեկ առավոտյան 30-ամյա Ջաբար Լեթթիմորն ու իր ուղեւորը փախել են հետապնդման ժամանակ: Լեթթիմորին ձերբակալել են San Fernando Road-ի մերձակայքում: Ոստիկանությունը փակել է Ռաբերտա, Ջասթըն եւ Սոնորա պողոտաները` San Fernando պողոտայից մինչեւ Glenoaks պողոտա հատվածը որոնելով երկրորդ կասկածյալին: Որոնումներին միացել է նաեւ հատուկ ջոկատը, սակայն տղամարդը, ով ենթադրաբար լատինո կամ սպիտակամորթ է եղել, կարողացել է թաքնվել հետապնդումից: Քննիչները խուզարկել են մեքենան եւ հայտնաբերել կոկաինը, որի արժեքը կազմում է 320 հազար դոլար: Թամ Լորընցի խոսքով, ոստիկանները մոտ 3 ժամ հետապնդել են նրանց, ապա կասկածյալները մեքենայով բախվել են ծառին, որից հետո փախել էին ոտքով: Տեղի բնակիչները դժգոհել են, որ անհայտ տղամարդը թակել է իրենց դռներն ու ապաստան խնդրել: Նրա որոնումները շարունակվում են:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version