amga.tv

Switch to desktop Register Login

Մեկուկես տարեկան երեխային վրաերթի են ենթարկել

Սան-Վյալիում մեքենան վրաերթի է ենթարկել 18 ամսական աղջնակի, որին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանության փոխանցմամբ, երեխայի վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Միջադեպի մասին ահազանգը ստացվել է ժամը 11-ի սահմաններում 10800 block of Roscoe Boulevard հասցեից, հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Ռոսարիո Հերերան: Երեխան ծանր վնասվածքներ էր ստացել եւ նրան ուղղաթիռով տեղափոխել են Los Angeles Childrens Hospital , որտեղ բժիշկները զննել եւ ասել են, թե կյանքին ոչինչ չի սպառնում: Ոստիկանության նախնական տվյալներով, մեքենայի վարորդը մեղավոր չէ, այլ դեպքը դժբախտ պատահար է ընդամենը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version