amga.tv

Switch to desktop Register Login

Մարսագնացն արդեն Մարսից ազդակներ է ուղարկում

Curiosity մարսագնացը ութամսյա թռիչքից հետո բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա, եւ առաջին ազդակներն արդեն ստացել է Երկիր մոլորակը։ NASA-ում սա համարում են ամենաբարդ տիեզերական թռիչքը։ Թռիչքների կառավարման կենտրոնը Փասադինայում Curiosity-ի բարեհաջող վայրէջքն ընդունել է ծափահարություններով եւ նույնիսկ արցունքներով։ Եթե այս փորձը ձախողվեր, NASA-ն կանգնելու էր լուրջ խնդիրների առջեւ։ Արդեն իսկ կրճատվել է գործակալության ֆինասնավորումը։ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ սարքի միջոցով առաջիկա երկու տարիներին գիտնականները փորձելու են, ի վերջո, հստակ եւ վերջնական պատասխան տալ հարցին` արդյոք Մարսի վրա կյանքը հնարավո՞ր է, կա՞ն այնտեղ արդյոք կյանքի հետքեր։ Մարսագնացն ուղարկել է վայրէջքի վայրից հյուսիս ընկած մարսյան լանդշաֆտի առաջին գունավոր լուսանկարը: Այն կատարվել է Mars Hand Lens Imager տեսախցիկով, որը տեղադրված է մարսագնացի մանիպուլյատորի վրա եւ նախատեսված է հանքային նմուշներ լուսանկարելու համար: Լուսանկարի վրա երեւում է Գեյլ խառնարանի հյուսիսային հատվածը: NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. - Հիմա, հենց հիմա Curiosity սարքն ընթանում է՝ մարդկային հետքեր փնտրելու։ Curiosity-ն ամենաիմաստուն սարքը, որ եղել է երբեւէ, հիմա կարմիր մոլորակի վրա է եւ պետք է տա տարիների հարցի պատասխանը՝ երբեւիցե եղե՞լ է կյանք Մարս մոլորակի վրա։ Մարսի վրա կյանքի վերաբերյալ հարցերի տարափին ի պատասխան` Բոլդենն ասել է՝ մեքենայացված մոլորակում ոչ մի հետազոտություն դժվար չէ։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version