amga.tv

Switch to desktop Register Login

Հնագիտական նմուշները վերադարձվեցին

Հարյուրավոր հնագիտական գտածոներ, որոնք գողացվել էին Աֆղանստանից, երեկ վերադարձվել են Քաբուլի ազգային թանգարանին: Վերդարձված ցուցանմուշների թիվը հասնում է 843-ի, , որոնք գողացել էին 1990-2001 թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ: Հնագիտական որոշ գտածոների տարիքը հասնում է 4000 տարվա: Գողացված նմուշները հանցախումբը տարել էր Մեծ Բրիտանիա, եւ դրանք վերադարձվել են բրիտանական թանգարանի օգնությամբ: Վերադարձված ցուցանմուշների թվում է հանրահայտ Փղոսկրե դրվագազարդումները, որ թվագրվում է մ.թ. առաջին դարով: Թանգարանին է վերադարձվել նաեւ Բուդդայի արձանը, որը թվագրվում է երկրորդ կամ երրորդ դարով, մեծ քանակությամբ անտիկ եւ միջնադարյան դրամներ: Քաղաքացիական պատերազմի ժամանակ Աֆղանստանը զրկվել է իր հավաքածուի 70 տոկոսից: Մասնագետների խոսքով` հնագիտական նմուշների վերադարձը ազգային հպարտության առարկա է: Սակայն Աֆղանստանում տիրող անկայունության առնչությամբ առկա է ցուցանմուշների հետ կապված մտահոգություն:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version