A+ A A-

Խոշոր վթար Իլինոյսում

vtttar 5Մեկ մարդ զոհվել, եւս 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, երբ երեկ ուշ երեկոյան Մեգաբաս ընկերության ավտոբուսն Իլինոյսում բախվել է կամրջի սյանը: Միջադեպը տեղի է ունեցել թիվ 55 մայրուղու վրա, Լիչֆիլդ քաղաքի մերձակայքում: Երկհարկանի ավտոբուսը Չիկագոյից ուղեւորվում էր Սենթ Լյուիս: Միջադեպի ժամանակ ավտոբուսում 81 ուղեւորներ են եղել: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տեղեկություններով, պայթել է ավտոբուսի անվադողը, եւ վարորդը չի կարողացել պահել մեքենայի կառավարումը: Դիմացի վերին հատված նստած կինը տեղում մահացել է: Պարզվել է նրա ինքնությունը, Հնդկաստանի քաղաքացի, 24-ամյա Ադիթի Ավհադն է: Այժմ փորձում են պարզել նրա բնակության վայրն ու կապվել ընտանիքի անդամների հետ: Իրավապահները նաեւ տեղյակ չեն, թե որ կանգառից է նա նստել ավտոբուս: Վթարի հետեւանքով վնասվածքներ են ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել ավտոբուսի 38 ուղեւորներ: Բժիշկները ներկայումս պայքարում են հինգի կյանքի համար, մյուսների վնասվածքները նվազ ծանրության են: Մեծ մասի մոտ ձեռքի կամ ոտքի կոտրվածքներ են: Հրշեջները հատուկ տեխնիկա են կիրառել ավտոբուսում գտնվող անձանց դուրս բերելու համար, քանի որ մեքենան լրջորեն ջախջախվել էր: Մեգաբաս ընկերությունը հայտարարել է, թե ավտոբուսը մի քանի օր առաջ էր տեխնիկական զննում անցել եւ գտնվել է իդեալական վիճակում:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel