amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման առաջատար է

obbbb 5Ըստ Pew Research Center-ի իրականացրած հարցումների` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտրուկ տարբերությամբ առաջատար դիրք է գրավում նախընտրական մրցավազքում: Հարցման մասնակիցների 51տոկոսը Օբամային է աջակցում կամ կարծում է, որ նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը կպաշտպանի, իսկ 41տոկոսը նախապատվությունը տալիս է ԱՄՆ գործող նախագահի մրցակից, Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռամնիին: Այս ցուցանիշները նման են հարցման հուլիսյան արդյունքներին, իսկ Pew Research Center-ի` այս տարվա հունվարից անցկացված ութ հարցումների արդյունքում Օբաման պահպանում է առաջատարի իր դիրքը: Թեկնածուների միջեւ տոկոսային առումով նվազագույն տարբերություն է գրանցվել 12 նահանգներում, որոնցում հիմնականում նախընտրական թեժ պայքար է գրանցվում: Օբամայի վարկանիշը Կոլորադո, Այովա, Ֆլորիդա, Միչիգան, Նեւադա, Նյու Հեմպշիր, Նորթ Կարոլայնա, Օհայո, Վըրջինիա եւ Վիսկոնսըն նահանգներում 48 տոկոս է, իսկ Ռամնիինը` 44 տոկոս: Հարցումն իրականացվել է հուլիսի 16-26-ը, հարցմանը մասնակցել է 2508 ամերիկացի: Չնայած գրեթե բոլոր հարցումների արդյունքում Օբաման առաջատար է, սակայն, այնուամենայնիվ, Pew Research Center-ը նշում է, որ գործող նախագահ Օբամայի վարկանիշը բարձր չէ: Փորձագետների կարծիքով` դա բացատրվում է երկրի տնտեսական վիճակով, որը Օբաման դեռեւս չի կարողանում արմատապես փոխել: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version