ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, հավանության է արժանացրել անկախ եկամուտի չափից բոլոր ամերիկացիների համար նախատեսված հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը: Օրինագծի ընդունումը է՛լ ավելի է խորացրել նախագահ Բարաք Օբամայի եւ հանրապետական կուսակցության տարաձայնությունները: Օրինագիծն ընդունվել է ձայների 256՝ կողմ, 171՝ դեմ հարաբերակցությամբ: Այսպես, օրինագծին կողմ է քվեարկել դեմոկրատական կուսակցության 19 ներկայացուցիչ, իսկ Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցության անդամներից օրինագծին դեմ է քվեարկել ընդամենը մեկ ներկայացուցիչ: Սպիտակ տունը դատապարտել է Ներկայացուցիչների պալատի որոշումը` նշելով, որ դա օգուտ կբերի միայն ամենահարուստ երկու տոկոս ամերիկացիներին: