Վարորդը կորցրել է իր motorhome-ի վերահսկողությունը եւ հայտնվել հարեւանի լողավազանում: Դեպքը տեղի է ունեցել Մասաչուսեթսում: Հետեւանքը եղել է այն, որ մեքենան կոտրել է հարեւանի ցանկապատն ու ընթացքն ավարտել լողավազանում: Հրշեջները տղամարդուն դուրս են բերել վարորդական խցիկից եւ հոսպիտալացրել: Բժիշկների խոսքով՝ նրա վնասվածքները մեծ են: Երկու վերամբարձ կռունկ է պահանջվել՝ փոխադրամիջոցը լողավազանից դուրս բերելու համար: Դեռեւս հայտնի չէ, թե ինչն է եղել մեքենայի նկատմամբ վերահսկողության կորստի պատճառը: