amga.tv

Switch to desktop Register Login

Գլենդելի զբոսայգիների նոր նախագծերը

sign 4Գլենդելի քաղաքային խորհուրդը մի քանի նախագծեր է հաստատել, որոնք վերաբերում են զբոսայգիների կառուցմանը եւ նոր զբոսայգու ձեւավորմանը։ Սույն նախագծերը վերաբերում են նաեւ երկու բաց տեղանքում անվտանգության խստացմանը: Քաղաքային խորհուրդը հաստատել է կես ակր տարածքով Maryland Avenue Park-ի շինարարությունը, որը կարժենա 1,7 մլն դոլար եւ կավարտվի հաջորդ տարի ապրիլին: Հաստատվել է նաեւ, որ անվտանգության դարպասներ կտեղադրվեն Brand եւ Carr զբոսայգիներում՝ մինչեւ տարվա վերջ, ինչը մոտ 510 հազար դոլար կարժենա. նախորդ տարիներին Գլենդելի բնակիչները բողոքել են այդ տեղանքների անվտանգության խնդիրներից: Ըստ նրանց՝ այդ զբոսայգիների տարածքը թմրանյութերի վաճառքի եւ ավազակային հանդիպումների կետեր են: Խորհրդի անդամ Արա Նաջարյանը հույս է հայտնել, որ այդ կերպ կլուծվեն Carr զբոսայգու խնդիրները եւ խոստովանել, որ դա խնդրահարույց զբոսայգի է իրենց համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version