A+ A A-

Հռոմի Կոլիզեումը թեքվում է

coliz 3Այսօրվանից Հռոմում սկսվում է աշխարհի ամենահայտնի պատմական հուշարձաններից մեկի` Կոլիզեյում ամֆիթատրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք, ըստ մասնգետների կանխատեսման, կտեւեն 2-3 տարի: Վերանորոգման աշխատանքների ընթացքում Կոլիզեյը փակ է լինելու եւ զբոսաշրջիկները հնարավորություն չեն ունենա այն տեսնել: Վերջին անգամ աշխարհի ամենահայտնի անտիկ հուշարձանը վերանորոգել են 73 տարի առաջ: Մասնագետների խոսքով` ներկայիս աշխատանքներն ուղղակի անհարժեշտ են, քանի որ հուշարձանի ներսում տարբեր չափերի շուրջ 3000 ճեղքեր կան: Կոլիզեյի ամֆիթատրոնի հարավային հատվածը 38 սմ-ով ներքեւ է իջել, ինչի հետեւանքով շինությունը թեքվել է` կրկնելով Պիզայի աշտարակի ճակատագիրը: Իշխանությունները կարծում են, որ պատի իջեցման պատճառ են դարձել լարված երթեւեկությունից առաջացած դինամիկ վիբրացիաները, քանի որ հարավային պատը գտնվում է Հռոմի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկի հարեւանությամբ: Այժմ մասնագետները պետք է մի շարք ուսումնասիրություններ անցկացնեն՝ իջեցման պատճառը պարզելու համար: Չի բացառվում նաեւ, որ շինության հիմքում ճեղք գոյացած լինի: Կոլիզեյը վերանորոգելու համար կպահանջվի 25 մլն եվրո, որն արդեն տրամադրել է կոշիկի արդադրության ոլորտում հայտնի Tod’s ընկերության տնօրեն Դիեգո Դելա Վալեն: Վերջինս այդ գումարը տրամադրելու դիմաց հնարավորություն է ստանում Կոլիզեյի լոգոտիպը օգտագործել 15 տարի իր արտադրանքի վրա:  

News Archive(Culture)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel