amga.tv

Switch to desktop Register Login

Ավստրալիայում մեծ քանակությամբ թմրանյութ են գտել

aust 1 Ավստրալիայի ոստիկանությունը առգրավել է մոտ 525 մլն դոլար արժեքով մետամֆետամինի ու հերոինի խմբաքանակ: Մեկ տարի ձգվող հետաքննության տվյալով` Սիդնեյի նավահանգստում հայտնաբերվել է ավելի քան կես տոննա տարողությամբ խմբաքանակ. ծովով Թաիլանդից բերված կերամիկական ծաղկամանների մեջ եղել է 306 կգ մետամֆետամին ու 252 կգ հերոին: Ըստ քննիչների` եղել է 100 ծաղկաման: Երկրի ներքին գործերի նախարար Ջեյսոն Քլերի խոսքով` ստուգման արդյունքում առգրավվել է ավելի շատ թմրամիջոց, քան մեկ տարվա ընթացքում: Ստուգումներն իրականացվում էին երկու շաբաթ առաջ, սակայն ոստիկանությունը միայն այսօր է հայտնել արդյունքի մասին: Ոստիկանական գործողությանը մասնակցել են մաքսային ծառայության ու սահմանապահ հսկողության ծառայության աշխատակիցները: Տվյալ գործով հատուկ գործողությունների ընթացքում ոստիկանները հսկողության տակ են վերցրել թմրանյութերի առեւտրով զբաղվող 29-61 տարեկան կասկածյալներին, որոնցից երեքը Ավստրալիայի քաղաքացիներ են, չորսը` Հոնկոնգի բնակիչ: Ավստրալական օրենքներով` բոլոր նրանց ցմահ բանտարկություն է սպառնում: Կանաչ մայրցամաքում սա թմրանյութերի երբեւէ հանդիպած խոշորագույն խմբաքանակն է: Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին էլ կոկաինը Մեքսիկայից Ավստրալիա տեղափոխելիս օգտագործել էին գարեջրի շշերը` գարեջրի փոխարեն լուծված կոկաին լցնելով: Գարեջրի անսովոր գույնն էլ բռնվելու պատճառ էր դարձել:Aust 2Aust 3

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version