amga.tv

Switch to desktop Register Login

Հետաքննություն Standard&Poor's-ի դեմ

stand 1ԱՄՆ իշխանությունները հետաքննում են միջազգային վարկանիշային Standard & Poor's գործակալության գործունեությունը: Հետաքննությունն իրականացվում է ԱՄՆ արդարադատության նախարարության եւ բորսաների ու արժեթղթերի հանձնաժողովի կողմից: Ամերիկյան կառավարությունը ենթադրում է, որ S&P-ն խախտել է դաշնային օրենսդրությունը: McGraw-Hill Companies Inc. ընկերությունը, որին է պատկանում վարկանիշային գործակալությունը, հաղորդել է, որ վարկանիշների ապօրինի յուրացման մեղադրանքները անհիմն են, եւ կորպորացիան մտադիր է վճռականորեն պաշտպանել գործակալության գործունեության օրինականությունը: Ընկերությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ վարկանիշներ են հայտնվել ԱՄՆ վերահսկիչ մարմինների ուշադրության կենտրոնում: Սակայն ավելի վաղ վարկանիշային գործակալություններին, այդ թվում` Standard&Poor's-ին, քննադատել են հիփոթեքային արժեթղթերի չհիմնավորված բարձր վարկանիշներ տալու մեջ, ինչն էլ կարող էր լինել 2007-2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version