amga.tv

Switch to desktop Register Login

Հրաձգություն Նյու Յորքում

Bask 5Նյու Յորք քաղաքում բասկետբոլային խաղի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետեւանքով հրազենային վնասվածք է ստացել 5 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, նյույորքյան Հարլեմ թաղամասում, որտեղ անցկացվել է փողոցային բասկետբոլի` սթրիթբոլի ամենամյա Entertainers Basketball Classic փառատոնը:

-Հանկարծ խաղը դադարեցվեց` տրիբունայում սկսված վիճաբանության պատճառով: Տղաներից մեկը գրպանից հանեց ատրճանակն ու սկսեց կրակել ամբոխի վրա, իսկ հետո նորից սկսեց կրակել,- New York Post-ին պատմել է 47-ամյա Ռադնի Հերիսը, ով եկել էր դիտելու իր ծանոթի խաղը: Նրա խոսքով` իր ծանոթը նույնպես վիրավորվել է, նա ստացել է ոտքի վնասվածք: Թերթի տվյալով` բոլոր հինգ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկների գնահատմամբ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ կրակ բացողին դեռ չի հաջողվել ձերբակալել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version