amga.tv

Switch to desktop Register Login

Դատապարտյալներին տեղափոխել են հիվանդանոց

jail 8 Լոս Անջելեսի կենտրոնական բանտում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով յոթ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Էրիկ Սքաթը հայտնել է, թե Տղամարդկանց կենտրոնական բանտում խռովությունների մասին ահազանգը ստացվել է երեկ, ժամը 17-ի սահմաններում: Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, չորս դատապարտյալներ կռվել են իրար հետ, ապա վեճին միացել են մոտ ութ տասնյակ մարդ: Իրավապահները արցուքնաբեր գազ եւ ռետինե գնդակներ են օգտագործել` խռովությունը ճնշելու համար, որը տեւել է մոտ 15 րոպե: Վիրավորների կյանքին ոչինչ չի սպառնում: Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել խռովության պատճառը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version