amga.tv

Switch to desktop Register Login

Դամասկոսի հարավում վերսկսվել են մարտերը

damasc 5Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում վերսկսվել են մարտերը: Մարտերը սկսվել են Քադար թաղամասից, որտեղից լսվում են տանկերի, ավտոմատների եւ ականանետների կրակոցների ձայներ: Այդ թաղամասից փախչող մարդիկ պատմում են, որ զինվորականներն այրել են բնակելի տները` փորձելով այնտեղից դուրս հանել ապաստանած ապստամբներին: Միեւնույն ժամանակ մարտեր են ընթանում բնակչության քանակով երկրորդ խոշոր քաղաքում` Հալեպում: Այնտեղ ապստամբները որոշակի հաջողությունների են հասել` գրավելով հարավի եւ հյուսիսի մի քանի շրջաններ, ինչպես նաեւ շատ են մոտեցել կենտրոնին: Կառավարական զորքերը, որոնք պաշտապանում են Հալեպը, օգնություն են խնդրել Իդլիբ գավառից, սակայն այն դեռ չի հասել: Իսկ մինչ օգնությունը կհասնի` ապստամբների դիրքերը ռմբակոծվում են օդից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version