amga.tv

Switch to desktop Register Login

Մեղուները հարձակվել են մարդկանց վրա

meri 5Երկու մարդու ետղափոխել են հիվանդանոց, երբ մեղուների պարսը Ռիվըրսայդ շրջանում հարձակվել է նրանց վրա եւ առնվազն 80անգամ խայթել: Փրկարարները ահազանգով ժամանել են Ինդիոյի 81200 block of Francis Avenue հասցեով եւ հայտնաբերել տարեց կնոջն ու տղամարդուն մեղուների պարսի մեջ: Հրշեջները ցրել են մեղուներին փրփուրի օգնությամբ: Պարզվել է, որ մեղուները մոտ 100 անգամ խայթել են կնոջը, եւ 80 անգամ տղամարդուն` պարանոցի եւ գլխի հատվածում: Նրանց երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց: Եւս մեկ մարդ թաքնվել էր տանը եւ նրան ոչինչ չի պատահել: Բժիշկների խոսքով, վիրավորների կյանքին ոչինչ չի սպառնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version