A+ A A-

Թուրքական ընկերություններին մենաշնորհ չեն տա

ammm 5ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը մերժել է թուրքական ընկերություններին մենաշնորհ շնորհելու մասին օրինագիծը: Պալատի երկու կուսակցություններ մերժել են 2011 թվականի բնիկ հնդկացի ցեղերի հետ առեւտրի եւ ներդրումների ցուցադրական նախագծի մասին բանաձեւի հաստատումը, որով նախատեսվում էր թուրքական ընկերություններին Ամերիկայի հնդկացի ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք շնորհել։ Օրինագիծը չի ընդունվել անհրաժեշտ ձայների մեծամասնությունը՝ երկու երրորդը, չապահովելու պատճառով։ Օրինագծին հատկապես խիստ բացասական գնահատական է տվել հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնը` նշելով, որ օրինագծի ընդունման համար գոյություն չունի որեւէ ծանրակշիռ պատճառ: Նա նաեւ ընդգծել է, թե հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, ներառյալ Հայոց ցեղասպանության շարունակվող հերքումը եւ Հյուսիսային Կիպրոսի օկուպացումը պետք է դեմ քվեարկել այս օրինագծին:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 25 26 27 28 29
30 31          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel