amga.tv

Switch to desktop Register Login

Լեգենդար մարզչի արձանը ապամոնտաժեցին

 paterno 4Փենսիլվենիայի համալսարանի վարչակազմը ապամոնտաժել է ֆուտբոլային մարզիչ Ջո Պատերնոյի արձանը, որը թաքցրել էր մանկապղծության մեջ մեղադրվող իր գործընկերոջ արարքը: Ինչպես նշվում է համալսարանի նախագահ Ռադնի Էրիքսընի գրած նամակում, այդ արձանը հակասությունների տեղիք է տալիս եւ չի կարող մնալ ի տես հանրության: Պատերնոյի ընտանիքը հայտարարել է, որ արձանի ապամոնտաժումը ոչ մի կերպ չի կարող օգնել մանկապիղծի զոհերին: Մարզչի ընտանիքի անդամները նկատել են, որ միակ բանը, որով հնարավոր է նրանց օգնել, ճշմարտության հաստատումն է: Ջո Պատերնոյի արձանը Փենսիլվենիայի համալսարանի բակում է տեղադրվել 2001թ.-ին`ի նշան երախտագիտության նրա կատարած ծառայությունների: Նա համարվում է համալսարանական մակարդակով ամերիկյան ֆուտբոլի լավագույն մարզիչներից մեկը: Պատերնոն ղեկավարել է համալսարանի ֆուտբոլային թիմը 1966-ից 2011թթ. եւ տարել է ավելի քան 400 հաղթանակ: 2011թ. նոյեմբերին նա ներքաշվել էր իր նախկին օգնական Ջերի Սանդասկիի հետ կապված սկանդալի մեջ: Վերջինս մեղադրվում էր անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի ոտնձգություններ կատարելու եւ նրանց բռնաբարելու մեջ: 2012թ. Սանդասկիի դեմ մեղադրանք առաջադրվեց. նրան սպառնում է ցմահ ազատազրկում: Ինչ վերաբերում է Պատերնոյին, նա առնվազն բռնաբարության 1 դեպքի մասին տեղյակ է եղել, սակայն լռել է: Այդ մասին հայտնի է դարձել, երբ Պատերնոն արդեն ողջ չէր: Մարզիչը մահացել է 2012 թվականին՝ քաղցկեղից:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version